Իմ մեծ, չաղ, պարսկական ճամփորդությունը․ մաս 14․ քամու և կրակի տունը

Անապատ, արև, դեղին, հողեղեն, կավածեփ, հին, տրամաբանական, ինժեներական, մի քիչ սոված, կամարակապ․ ահա այս կերպ անցան մեր հինգ օրերը պահպանողական ու կրակապաշտ Յազդ քաղաքում։ Փոքր քաղաքների տրամադրությունը լրիվ ուրիշ է մեծ ու բանուկ կենտրոններից. տան ջերմության ու մտերմիկության հոտ կա դրանց մեջ։ Մեր ընկեր Մարջանը ապրում էր Յազդի նորակառույց, սեփական տների թաղամասում․ երկհարկանի առանձնատուն էր, որի ներսում ներքին դեկորատիվ բակ կար լիքը տարբեր բույսերով, շատ ճաշակով կահավորված, հատակներին հատուկ տեսակի գորգեր՝ գոբեներ էին փռված (հավանաբար գոբելենի տեխնիկայով արված լինելու համար), որոնք ի տարբերություն իրանական դասական նախշազարդ գորգերի ավելի պարզ էին, մինիմալիստական, անիմալիստական տարրերով ու, չնայած դրանց ավելի հետաքրքիր ոճավորման, այդքան էլ մոդայիկ չէին Իրանում, հավանաբար նաև իրենց բարձր արժեքի պատճառով:

(more…)

Advertisements

Հայերեն Դոլորեսը

Լինում ա, չէ՞, որ ինչ-որ երգ լսելիս մտածես, որ դա քո հոգեվիճակի մասին են գրել ու քեզ մի քիչ ավելի հասկացված զգաս, մենակությունդ էլ մի քիչ փարատվի։ Տենց ուսանող տարիներիս Դոլորեսի երգերի մեջ միշտ պատասխաններ էի գտնում ու ուրախանում էի։ Էս երեք օրը ինչ լսում եմ, մտածում եմ ինքն իր մասին ա երգում, մենք լսում ենք ու ինքը էլ մենակ չի։

(more…)

Դոլորեսի դեղին նարգիզները

Հիշու՞մ եք` անցյալ տարի մեկը մյուսի հետևից հզոր ու սիրված երաժիշտներ գնացին, ու շրջապատումս կային մարդիկ, ովքեր իսկապես նեղվում էին որոշների հեռանալուց։ Ասեմ, որ ես ոչ մեկիդ հետ էդ հեռահար ցավը չէի կիսում, քանի որ իմ սիրելի եռյակը դեռ ապահով էր։ Էս տարի իմ եռյակը դարձավ զույգ, քանի որ իռլանդուհի Դոլորեսը՝ մեզ համար դեռևս անհայտ պատճառներով, իրերն ու գրերը հավաքեց ու գնաց։ Մտածում էի, իրեն կհասցնեմ կենդանի լսել, դեռ ջահել է, իրենից առաջ դեռ գնացողներ կլինեն, բայց տարիքը հեչ կապ չունի, գնաց։

(more…)

Իմ մեծ, չաղ, պարսկական ճամփորդությունը․ մաս 13․ ավազի արքայությունը

Բոլորիս մոտ էլ, կարծում եմ, լինում են օրեր, երբ թվում է, թե անիմաստ ժամանակ ենք կորցնում, պտտվում ենք մեկ կետի շուրջ, ետ ու առաջ գնում, բայց օրվա վերջում ամեն ինչ փոխվում է, հասկանում ես, որ էդ անկապությունը քեզ տանում էր դեպի մի կարևոր հանգուցալուծման։ Ճամփի վրա նման զգացողություն շատ էի ունենում, բայց հետո վերլուծելով հասկանում էի, որ ամեն ինչը իր տեղում էր ու իրար հետ փոխկապակցված, ամեն ինչը լինում էր փորձառության գանձանակդ լցնելու համար։

(more…)

Իմ մեծ, չաղ, պարսկական ճամփորդությունը․ մաս 12․ շաքարաքլոր

Մի հետաքրքիր երևույթ է անկախ ճամփորդելը՝ ամբողջ փորձառությունդ կախված է հանգամանքներից ու տեղացի ժողովրդից. ի վերջո կյանքում, ու հատկապես ճամփի վրա, ամեն ինչն էլ մարդկանց փոխհարաբերություններին է վերաբերվում (անգլերեն ասած՝ it’s all about people)։ Իրանցիների հյուրընկալության բարձր աստիճանը մեր ճամփորդությունը դարձրեց ավելի հեշտ, քան կարող էի պատկերացնել, բայց, հյուր լինելով մեկի տանը, դու կորցնում ես քո լիակատար ազատությունը՝ դու էլ պետք է իրենց քմահաճույքով գնաս։ Այս մեկ օրվա պատմությունը որոշեցի ձեզ հետ կիսել՝ ցույց տալով ոչ միայն ժողովրդին շրջապատող պայմանները, այլև մարդկանց ներքին կենցաղը։

(more…)

Իմ մեծ, չաղ, պարսկական ճամփորդությունը․ մաս 11․ պտոյտ մը Նոր Ջուղայի թաղերու մեջ

Եթե երբևէ հայտնվեք Սպահանում և ցանկանաք մի երեք-չորս դար ետ ճամփորդել՝ հասկանալու համար հայերի կյանքը իսլամական ափերում, ապա պարզապես դադարեք հաշվել ձեր այցելության օրերը։ Նոյեմբերի վերջին շաբաթը մենք անընդհատ վերադառնում էինք Նոր Ջուղա և ամեն օր մի նոր անկյուն գտնում։ Սբ․ Ամենափրկիչ գլխավոր եկեղեցու պես շքեղորեն պատկերազարդված էր ոչ հեռու գտնվող սբ․Բեթղեհեմ եկեղեցին։

(more…)

Տատիկիս Լիբանանը․ մաս Ա

Երբ դուք բոլորդ սառում էիք էս հունվարի սկզբին, ես ու մամաս մի շաբաթով թռանք Լիբանան։ Սա հատուկ ճամփորդություն էր, քանի որ գնում էինք մի երկիր, որը տատիկիս ծննդավայրն է ու մինչև հիմա իր համար երազանքի պես բան է մնացել։ Տատիկիս մասին պատմել եմ դեռ թաբուլեի գրառմանս մեջ, ու այ էդ նույն տատիկն էլ 1946թվի հայրենադարձվելուց հետո ետ չի գնացել Բեյրութ։ Մենք, որպես իր երկու պատվիրակներ, գնացինք տեսնելու, թե ինչքանով է իր սիրելի քաղաքը պահպանել երբեմնի «փոքրիկ Փարիզի» տեսքը, ինչպիսին է այդ մի բուռ երկիրը ու նաև այցելելու տատիկիս մանկության հետ կապված վայրերը։

(more…)